9 1922 թ. Թիֆլիում հրատարակվել է «Լուսաբերի» Ա տարին (XIV տպագրություն), Պոլսում՝ Բ տարին (II տպագրություն)։
10 Խոսքը վերաբերում է Շանթի «Շղթայվածը» դրամային, որը լույս էր տեսել 1921-ին մեծ հետաքրքրություն առաջացնելով ընթերցողների մեջ։ «Դատաստան» ասելով նամակագիրը նկատի ունի օգոստոսի 12-ին երիտասարդ գրողների նախաձեռնությամբ կազմակերպված «գրական դատը» (ներկա առումով դրամայի քննարկումը)։ Մասնակցում էին. նախագահ՝ Մատթևոս Դարբինյան, անդամներ՝ Իսահակ Ալիխանյան, Անուշավան Ստամբոլցյան, Սուրեն Երզնկյան, Ասատուր Կախոյան (Բանվոր Խեչո) և Վահան Չիթունի (քարտուղար)։ Դատապաշտպանը Դ. Դեմիրճյանն էր, մեղադրողը՝ Հովհ. Պողոսյանը։
Դատարանի եզրակացությունը (որոշումը) կրում էր այդ ժամանակ ընդունված բոլշևիկյան մտածելակերպի ուժեղ ազդեցությունը. այսպես, Շանթը համարվում է ռեակցիոն, մանր բուրժուական միջավայրի ծնունդ, իսկ նրա պիեսը խորթ է «մեր աշխատավորության և հեղափոխության նպատակներին ու ձգտումներին» և այլն (ԿԱ, 1922, № 205)։
409. ՄԵՍՐՈՊ ԵՊ. ՏԵՐ-ՄՈՎՍԻՍՅԱՆ
Թիֆլիս—էջմիածին
(էջ 427)
Ինքնագիրը (4 էջ) պահպանվում է ԳԱԹ՛, Թֆ, ց 2, № 43:
Տպագրվել է Եժ V, 476— 478:
1 Այդ նամակն անհայտ է։
2 Նկատի ունի հասցեատիրոջ «Ցուցակ հայոց ընդհանուր ձեռագրերի» աշխատությունը։
3 Խոսքը վերաբերում է Գարեգին եպիսկոպոս Հովսեփյանին, հետագայում՝ կաթողիկոս Մեծի տանն Կիլիկիո։ Ինչպես երևում է էջմիածնում հրատարակված «Բանբեր» գիտական հանդեսի (գիրք Ա և Բ, 1921 —1922) մասին օգոստոսի 5-ին և 8-ին հրապարակված գրախոսականից, այդ օրերին հետևողական հալածանք էր սկսվել էջմիածնի հոգևոր գործիչների նկատմամբ, մանավանդ նրանց, ովքեր զբաղվում էին գիտությամբ։ «Բանբերը» համարվում էր «տիրացուական» հրատարակություն. «…բանվոր դասակարգի իշխանության օրոք ամեն ինչ պետք է ծառայի պրոլետարիատի շահերին և այդ կողմից գիտությունը չի կարող բացառություն կազմել»։ Այդպես էր գնահատվում «Բանբերը» Թիֆլիսի «Կարմիր Աստղ» օրաթերթում, որի թղթակից էր չէր ուզում տեսնել որևէ տարբերություն հիշյալ գիտական հանդեսի և էջմիածնի «Արարատ» ամսագրի միջև. «Նույն Մեսրոպ, Գարեգին, Երվանդ վարդապետները (առաջին երկուսը