Jump to content

Էջ:Թումանյանի ԵԼԺ հ10.djvu/84

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը հաստատված է

Առայժմ առողջություն ու ուրախություն ցանկանալով բանաստեղծության վրա գուրգուրացող այդ քնքույշ սրտին, ուղարկում եմ սրտագին բարևներ ու համբույրներ երեխաներին ու սպասում եմ նամակի ու լավ, զվարթ տրամադրության:

Ընդմիշտ Ձերը՝

Հովհ. Թումանյան
53.ԱՇԽԵՆ ԹՈՒՄԱՆՅԱՆԻՆ
Թիֆլիս— Մանգլիս
<1909, հուլիսի 9>, երեքշաբթի, Թիֆլիս

Աշխեն ջան, Էնքան շոգ Է, որ Էսքանն Էլ որ գրում եմ—молодец: Մեր «Լուսաբերի» երկուսը դուրս են եկել, երրորդն ենք սկսում տպել1։

Ես Էլ երբեմն տանը, եթե մի քիչ հով Է անում, մտածում եմ պարապեմ, բայց մինչև մտածելս շոգը վրա Է հասնում—ամեն բան մոռանում եմ, բայց մանավանդ պարապելը։ Մի խոսքով, ինչպես տեսնում եմ, քու գրելով, Էդտեղ էնքան լավ է, որ դու ժամանակ չես ունենում ու չես կարողանում ինձ նամակ գրես, էստեղ էլ էնքան վատ է, որ ես չեմ կարողանում քեզ նամակ գրեմ։

Ասում ես անտառում շատ թղթի կտորներ կան թափած: Առաքելին կգրեմ, որ շուտով հավաքեն, մաքրեն։ Որ տեսնես, իմ կողմից ասա, որ Էդպես չի կարելի։

Տանըցիք Էլ Դսեղ են լավ։ Տերտերն Էլ անցյալ օրը գնաց Շուլավեր։ Մուշեղն Էլ գալիս Է ձեզ վիզիտ։

Այս երկու օրը մի քիչ ավելի տանելի Է։

Մի քանի անգամ գնացել եմ Աղայանցի մոտ, ոչ մի անգամ տանը չէի գտնում։ Վերջում իմացա, թե քանի օր է նա ամառանոց է գնացել։ Նրանց էլ, Դարոանց էլ, էլ չգիտեմ՝ ով կա ծանոթներից, բարևի։ Նամակ գրի։

Համբույրներով՝
քեզ սիրող հայրիկդ