<Հ.Գ.> Ուզեցի ձեզ համար ձկնեղեն ղարկեմ, բայց պ <արոնայք> գիմնազիստները2 շատ էին շտապում:
Ամեն անգամ մերոնք, երբ բանտ Էին գալիս, պատմում Էին, թե ինչպես ամեն օր Դուք հարցնում եք իմ մասին, թե որքան եք անհանգիստ։ Իսկ երբ հեռացաք, ստացել են Ձեր նամակները1, որ միշտ բերում Էին Ձեր սրտի ցավը, ազնիվ, սիրելի ընկերի սրտի ցավը։
Անվերջ շնորհակալ եմ, իմ անգին բարեկամ, այն լավ ժամերի համար, որ այդպիսով տալիս Էիք ինձ ու մխիթարում բանտիս մեջ։
Գալով բանտին, պետք Է ասեմ, որ շատ Էի խաղաղ հոգով։ Արդեն աշխարհքին մի քիչ փիլիսոփայորեն եմ նայում, մյուս կողմից Էլ շատ Էր հանգիստ խիղճս. ոչ մի այնպիսի գործ չունեի, որ դեմս բերեին ու ամաչեի կամ իրավունք ունենային պատմելու։ Իհարկե, եթե արդարա<դա>տություն լիներ։
Չեմ մասնակցել ռուսական հեղափոխությանը. և առհասարակ մեզանում հեղափոխական ոչինչ չի եղած գրեթե։
Գալով ինքնապաշտպանությանը—այդտեղ Էլ ես բացառիկ դիրք եմ եղել բռնած. միշտ եղել եմ խաղաղության ու հաշտության ետևից, կանգնեցրել եմ սկսված ընդհարումները և գործել եմ շարունակ ճերմակ դրոշակով, որը, այժմ, երբ ամեն բան անցել Է, հայտնվում Է, որ միակն Է եղել ամբողջ Կովկասում։ Եվ այժմ իմ ջերմ պաշտպանները ու վկաները այսօր թուրքերն են ու կառավարության պաշտոնյաները, որոնք միշտ տեսել են մարդն ու բանաստեղծը, բայց երբեք հեղափոխականը, միշտ տեսել են խաղաղարարն ու բարեկամը, բայց երբեք կռվողն ու թշնամին։