Jump to content

Էջ:Թումանյանի ԵԼԺ հ10.djvu/89

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը հաստատված է
57. ՆՎԱՐԴ ԹՈԻՄԱՆՅԱՆԻՆ
Թիֆլիս– Դսեղ
<1909>, օգոստոսի 5, <Թիֆլիս>
Նունիկ ջան,

Ստացել եմ նամակդ1։ Լոռին էդքան հավանում ես, էն էլ հակառակի նման ման գալու հարմարություններ չկան։ Բայց, այսուամենայնիվ, օգտվում ես։ Ասում ես շրջան չկա։ Շրջանը որն է, մի քանի օրով գնացել եք հանգստանաք, աշխատեցեք հանգստանաք, զբոսնեք ու առողջանաք։ Ավելի լավ, որ շրջան չկա։ Դու էլ նրանց նման ես դատում, որոնք կարծում են, թե ամառանոցը զվարճության համար է։ Ո՛չ, ամառանոցը հանգստության համար է։ Իսկ մեր կողմերը նրանով է լավ, որ համ օդն ու ջուրը սքանչելի է, համ բնությունը, համ հարմարություն կա ժողովրդի—գյուղական կյանքն ու լեզուն իմանալու, որ շատ մեծ բան է։

Ձեր ուսուցիչ Մելիքյանը2 գալիս է մեկ֊մեկ մոտս։ Երգարան է շինում։

Ղարաքիլիսա եղողները չեն հավանել—ավելի գյուղերն են հավանել։ Եվ ինչպես երևում է, էս տարի Ղարաքիլիսեն անկարգ է եղել։

Ահարոնյանից լուր չկա3։ Մելիք-Ազարյանին թողնելու են։

Լիսիցյանը եկավ, էլի վերադառնում է։ Գուցե գա մեր գյուղը—ման է գալի գյուղերը։ Ցույց կտաք, ինչ որ կա։

Համբույրներով՝
հայրիկը