Էջ:Թումանյանի ԵԼԺ հ10.djvu/90

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Jump to navigation Jump to search
Այս էջը հաստատված է




58. ԱՇԽԵՆ ԹՈԻՄԱնՅԱՆԻՆ
Թիֆլիս—Մանգլիս

<1909 թ․, օգոստոսի 15, Թիֆլիս>

Աշխեն ջան,

Նամակներդ ստացել եմ1։ Երբ որ դուք լավ եք ու քեֆներդ էլ լավ է— եղանակն ինչ ուզում է լինի։ էստեղ էլ արդեն հովն ընկել է, գիշերները երբեմն ստիպված ենք լինում լուսամուտները փակելու։

Մերոնք գանգատվում են, որ նամակ չես գրում։ Իրենք լավ են։ Նվարդն սկզբում գանգատվում էր, բայց հիմի լավ է. ընկերուհիներ են եղել մոտը, Սոֆիկն է եղել, հիմի էլ տերտերն ու Մուշեղն են էնտեղ։ Կարծում եմ կգնան Աստվածածին։ Դժբախտաբար ես չեմ կարողանալու գամ։ Հիմի սկսում ենք չորրորդ գիրքը2։

Ծաղիկների մասին էդ ինչ է. թե հետաքրքիր բան է, ուղարկեցեք ինձ։ Ծաղիկների մասին եղած բաները ես հավաքում եմ, բան եմ գրելու3։ Ուզում եմ գրեմ Փարիզ, որ ծաղիկների լեգենդների գիրք կա—ղրկեն։ Հազիվ էդ է եկել է։

Րուբաշկաներն ստացաք թե՞ չէ։ Մատիտներդ մոռացել եմ, նոր նկատեցի նամակումդ։ Շուշանի նամակն, ստացա—մի գեղեցիկ նամակ4։ Շուշանի գործի մասին էս տողը կարդա Ֆիլիպին։

Սիրելի дядя Ֆիլիպ5,

Գրել էի, որ վարդապետին մի թեթև ճանապարհորդություն կատարել տվինք. վճռելուց հետո առաջնորդը Սանահին էր, տարավ, ստորագրել տվավ, բերավ։ էստեղից էլ մոտ երկու շաբաթ է ղրկած է սինոդ։ Հենց էդ ժամանակ էլ վարդապետներից էստեղ կային— միասին մի քեֆ էլ արինք—էնտեղ էլ գրեցի ում հարկն է։ Եվ էսպես ամեն բան կարգին։ Շուշանի քեֆն էլ, ինչպես նամակից շատ պարզ ու ընդարձակ երևում է, շատ լավ է։

Ես էլ մինչև հիմի ճանճերի հետ էի կռվում, հիմի