Jump to content

Էջ:Թումանյանի ԵԼԺ հ10.djvu/94

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը հաստատված է



61. ՏԻԳՐԱՆ ՌԱՇՄԱՃՅԱՆԻՆ
Թիֆլիս-Երևան
1910, մարտի 19, Թիֆլիս
Հարգելի պ.Տ.Ռաշմաճյան,

Հաճույքով կատարում եմ Ձեր ցանկությունը1։ Կարող եք «Դասընկերի» Բ տարվա համար վերցնել իմ «Տերն ու ծառան» և «Կույրերի կարծիքը»։ Ոչ մի պայման էլ չեմ դնում։

Հովհ. Թումանյան
62. ԹԱԴԵՈՍ ԱՎԴԱԼԲԵԿՅԱՆ
Թիֆլիս-Էջմիածին
<1910>, ապրի,ի 18, Թիֆլիս

Մեծ<տպատիվ> պ. Ավդալբեկյան,

Իմ դրվածքների տպագրության իրավունքը ինձ չի պատկանում, վաճառել եմ ուրիշներին՝ իշխանուհի Մարիամ Թումանյանին և ընկ <երությանը>, պետք է նրանց դիմեք։

Հարգ<անքներով>
Հովհ. Թումանյան

Эчмиадзин

Приходск<ая>

Татеаосу Авдалбегяну

63. ՆԵՐՍԻՍՅԱՆ ԴՊՐՈՑԻ ՄԱՆԿԱՎԱՐԺԱԿԱՆ ԽՈՐՀՐԴԻՆ
1910, 20 մայիսի, Թիֆլիս*

Ներսիսյան հայոց հոգևոր դպրոցի արգո մանկավարժական խորհրդին

Հովհաննես Թումանյանից
Խնդիր

Իմ որդի Արտավազդ Թումանյանին որոշած Է թողնել նույն՝ երրորդ դասարանում։ Այժմ երկու պատճառ ինձ