Jump to content

Էջ:Թումանյանի ԵԼԺ հ10.djvu/93

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը հաստատված է



1910
60. ՏԻԳՐԱՆ ՌԱՇՄԱՃՅԱՆԻՆ
Թիֆլիս– Երևան
1910, փետրվարի 1, Թիֆլիս
Հարգելի պ. Ռաշմաճյան,

Ձեր ինձ արած դիմումը1 հարուցանում է գրողի և դասագիրք կազմողի հարաբերության խնդիրը, մի խնդիր, որ վաղուց դրված է հրապարակում ու դեռ չի որոշված ոչ մի ձևով2։ էս դեպքում, հարկավ, խնդիրը բարդանում է նրանով, որ ես նաև դասագիրք ունեմ3։ Ես շատ կխնդրեի, որ էս ամենը պարզելու և մի եզրակացության գալու համար հավաքվեինք, մի ժողով անեինք դասագիրք կազմողներից, հեղինակներից ու մանկավարժներից, նրանից հետո խոսենք մեր մասնավոր հարաբերությունից ու պայմաններից։ Եթե Դուք էլ էս միտքը անիրագործելի կհամարեք ու անհարմար, ինչպես ոմանք, էն ժամանակ, ինչ խոսք, ես կխնդրեմ Ձեզնից ցուցակը, թե ինչ եք ուզում իմ գրվածքներից և կառաջարկեմ իմ պայմանը։ Բայց, կրկնում եմ, լավ կլինի, որ հավաքվենք, խոսենք ու պարզենք ամենքիս համար էլ, ըստ այնմ գործ տեսնենք։

Հարգանքով՝
Հովհ. Թամանյան