Էջ:Թումանյանի ԵԼԺ հ10.djvu/96

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Jump to navigation Jump to search
Այս էջը հաստատված է


Սակայն միևնույն է, սա ինձ գրեթե չի խանգարում, որովհետև առանց էն էլ ես գրականությամբ չեմ պարապում․ կարծում եմ նրանից է, որ շատ եմ հոգնած։ Եվ ճշմարիտն ասեմ, գրեթե երբեք էլ չեմ պարապել, մի տեսակ եղել է ի միջի այլոց։ Լավ չի եղել, բայց ճշմարիտն էս է, ինչ որ ասում եմ։

Ուրախ եմ, որ պարապում եք և արդեն գրվածքներ ունեք և շնորհակալ եմ, որ մտադիր եք ինձ ուղարկելու։ Սրտանց կուրախանամ Ձեր ամեն մի հաջողությանը։

Թիֆլիսում սկսել են սաստիկ շոգերը, պետք է հեռանանք։ Ուզում եմ մի հով տեղ առանձնանամ, ուր գնամ կգրեմ։ Գուցե հանգստանալուց հետո կարողանամ և մի քիչ պարապել։ Իսկ Դուք, որ պարապում եք, ի չարը չգործ գնեք Ձեր եռանդը, մի քիչ էլ հանգստության վրա մտածեցեք, առանց էն էլ վերջերս Թիֆլիսում շատ լարված պարապեցիք։

Անցյալ օրը, «Գարունի» խմբագրատանից3 մի բաց նամակ ուղարկեցի Ձեզ։

Սպասում եմ նոր նամակի, որ պատմեր, թե Դուք առողջ եք և ուրախ և դեռ չեք մոռացել (ուզում եմ մի քիչ բարկացնեմ ) Ձեր բարեկամ

Հովհ. Թումանյանին


65. ՄԱՐԻԱՄ ԹՈԻՄԱՆՅԱՆԻՆ
Թիֆլիս—Լեյզեն

<1910, հունիսի կեսեր>, Թիֆլիս

Սիրելի Մարիա Մարկովնա,

Խնդրել էի Լևոնին, որ Ձեր հասցեն բերի, հենց նա բերավ, Ձեր նամակն էլ ստացա1։ Շատ տխրեցի, որ Միքայելին