Jump to content

Էջ:Թումանյանի ԵԼԺ հ10.djvu/97

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը հաստատված է

լուրջ հիվանդների հետ են պառկեցրել, լուրջ են գտել էդքան հիվանդությունը, և ինքն էլ էդքան վշտացել է։ Մի խոսքով, մի ուրիշ լավ նամակ գրեցեք։ Դուք էլ և տխուր եք, և մենակ, և գյուղն էդպես անպիտան է դուրս եկել, որ շատ է զարմանալի, և հիվանդանոցի ճամփեն հեռու ու կառք չկա։ Ես շատ եմ հավատում, որ էդտեղ էլ կարողացել եք հարմարություններ ստեղծել ու թեթևություններ և երևի մյուս նամակից կիմանամ։

Այժմ ես Թիֆլիսից գրեմ. փոփոխակի ցուրտն ու տաքը հետևում են իրար։ Խոլերան արդեն մտել է և մեր երկիրը, թեև իսկի չենք վախենում։ Թիֆլիսն արդեն դատարկվում է, դեպի ամառանոցներն են շտապում։ Ռոլստեմն ու Յուզիան էլ գնացին։ Ֆիլիպն է մնացել էստեղ մենակ — նրանց տանեցիք էլ են գնացել։ Գալով ինձ՝ կյանքումս էսպես զբաղված չեմ եղել. բայց ինչով. լրագրով, որ հիմի ես եմ խմբագրում2 ակամայից (էսպես բաներ էլ են պատահում) և էն էլ շատ աղմկալի ժամանակ3, չորս «Լուսաբերն» ենք տվել տպարան ու բոլորի լեզուն ուղղում ենք, «Հայ գրողների» II գիրքն ենք հայ-հարայ վերջացնում4, մի խոսքով, մի րոպե ժամանակ չեմ դանում հանգստանալու և արդեն սաստիկ հոգնածություն եմ զգում, մանավանդ էս վերջին տարիներն էլ քաղաքից դուրս չեմ գնացել ամառները, սաստիկ, սաստիկ հոգնել եմ, աշխատում եմ էնպես անեմ, որ մի հանգիստ անկյուն գտնեմ գնամ միառժամանակ հանգստանամ։ էնպես նշանավոր բաներ չեն պատահում—կգրեմ։ Արդյոք Ջավոն եկա՞վ, թե չէ։ Շուտ-շուտ գրեցեք իմանանք ինչպես եք, ինչպես եք անցկացնում ժամանակներդ, եթե մեր աշխարհքի գրքերից ուզենաք գրեցեք ղրկեմ։ Ես էլ շուտ-շուտ կգրեմ։ Միքայելի նամակը տվեք իրեն5—հետո երկար կգրեմ։

Միշտ Ձեր Հովհաննես

Ամիսն ու թիվը չեմ հիշում, Թիֆլիս

<ՀՀ. Գ> Մերոնք վրա հասան և սաստիկ բողոքում են, որ իրենց բարևները մոռացել եմ։ Մի երկու անգամ հանդիսավոր