Jump to content

Էջ:Թումանյանի ԵԼԺ հ10.djvu/98

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը հաստատված է

խմել ենք կենացներդ ու հիշել, շատ լավ-լավ բաներ ենք ասել:

66. • ՄԱՐԻԱՄ ԹՈԻՄԱՆՅԱՆԻՆ

Թիֆլիս–Լեյզեն
26 հունիսի, 1910, Թիֆլիս

Իմ թանկագին «Մի ոմն»1

,

Նամակը գրեմ, շատ լավ ու մեծ հաճույքով, բայց ինչպես հանգստացնեմ իմ բարեկամի պղտորված սիրտը, և ի՞նչն է պղտորվելու պատճառը, արդյոք Միքայելի հիվանդությունը, թե՞ ուրիշ պատճառ կա։ Զարմանալի բան է էլի. մի քանի օրով գալիս ենք էս աշխարհքում ապրելու, էն էլ սիրտներս պղտոր։ Ճշմարիտն եմ ասում, որ էս րոպեին իմ սիրտն էլ է պղտոր, և ինչպես կուզենայի Ձեզ մոտ լինել2։ Շոգ է Թիֆլիս, սարսափելի շոգ և առհասարակ լիքը ամեն բանով, ինչ որ վատ է։ Խոլերան էր պակաս էն էլ եկավ։ Բոլորը հեռացել են։ Ռուսաեմ Կիսլովոդսկ է——աղատություն է վայելում, Ֆիլիպը՝ Մանգլիս — միշտ ուրիշների հոգսի մեջ։

Վաղը կաթողիկոսը Թիֆլիս է գալու, ասում են գալը կապ ունի դպրոցական խնդրի հետ3։ Տեսնենք։ Կտեսնվեմ, կգրեմ։

Ուզում եմ պարապեմ — չի լինում. համ հոգնած եմ, համ էլ ճիշտ որ սիրտս պղտոր։ Երեկ տիկ. Մելիք-Հայկազյանը ու Հեղինեն գնացին Աբասթուման, եկան ինձ հրավիրեցին իրենց մոտ, տեղ են պատրաստել, այսինքն, սենյակ և ամեն բան — բայց առայժմ ոտս Թիֆլիսից չեմ կարող դուրս դնել:

Զարմանալի մարդ եք. մի չեք Էլ գրում, թե ինչ եք անում, ինչպես եք ժամանակն անցկացնում։ Միշայի մասին մի առողջ տեղեկություն գրեցեք։ Ի՞նչպես Է երևում, մինչև երբ կմնաք։ Հիմի որ հեռացել եք, հազար ու մի բան Է անցնում մտքովս ու ափսոսում եմ, թե ինչու Էս ինչ բանից չխոսեցինք կամ Էն մյուսն Էնպես չարինք։ Սրա նման մի դեպք Է հետս պատահել — բայց Էն արդեն ուրիշ