Էջ:Թումանյանի ԵԼԺ հ2.djvu/107

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը հաստատված է

Ծըփում է ծովն ալեծածան,
Ծըփում է սիրտը տըղի.
Գոռում է ծովն ահեղաձայն,
20 Նա կըռվում է կատաղի։

Եվ Թամարը սըրտատըրոփ
Արդեն լըսում է մոտիկ
Ջըրի ճողփյուն, ու ողջ մարմնով
Սիրուց այրվում է սաստիկ։

25 Լըռեց։ Ծովի խավար ափին
Կանգնեց սև-սև մի ըստվեր…
Ահա և նա… իրար գըտան…
Կասկածավո՜ր լուռ գիշեր…

Միայն ալիքը Վանա ծովի
30 Մեղմ դիպչում են եզերքին.
Եվ հեղհեղուկ հեռանում են
Շըշունջներով անմեկին։

Նըրանք ասես փըսփըսում են…
Ու աստղերը կամարից
35 Ակնարկելով բամբասում են
Լիրբ, անամոթ Թամարից…

Բամբասում են կուսի սըրտում…
Ժամ է արդեն… ու կըրկին
Մինն ալեկոծ ծովն է մըտնում,
40 Մյուսն աղոթում եզերքին…

Բայց մի անգամ չարկամ մարդիկ
Նըրանց գաղտնիքն իմացան,
Լույսը հանգցրին սև ու սաստիկ
Մի մութ գիշեր դիվական։

101