Jump to content

Էջ:Թումանյանի ԵԼԺ հ2.djvu/109

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը հաստատված է



1893



ՕՐՈՐՈՑԱԳՈՂ

(Ժողովրդական առասպել)

Կես գիշերին մութ խրճիթում
Մայրը լսեց մի խորդյուն,
Եվ վեր թռավ ահը սըրտում,
Նայեց քնած յուր որդուն։

5 Մի արարած սև ու խավար
Նա նըկատեց սըրտադող,
Եվ ճանաչեց սարսափահար՝
Օրորոցի մի չար գող,

10 Որ զավակի բուկը բռնած
Խեղդում էր սև ճանկերում,
Եվ երեխան աչքերը բաց
Չարչարվում էր ու հևում։

Խելակորույս իսկույն ևեթ
Վրա թռավ կատաղի,
15 Եվ բռնվեցան իրարու հետ
Օրրանի մոտ երեխի։

103