Jump to content

Էջ:Թումանյանի ԵԼԺ հ2.djvu/110

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը հաստատված է



Կես գիշերին մութ խըրճիթում
Կիսակենդան մանուկին
Իրարից խլել են աշխատում
20 Ծնող մայրն ու չար ոգին։

Կռիվ են տալիս, նախատում են,
Եվ կըրծում են և թըքում,
Իրար սեղմում և խեղդում են,
Ճանկռում, ծեծում, ապտակում։

25 Եվ մայրական անհուն սերը
Ուժ էր տալիս գերբնական…
Եվ ուժասպառ, հաղթված չարը
Թողեց օրրանը մանկան։

104