125
— Ո՞վ ասավ քեզ:
— Ագռավն ասավ:
— Ագռա՞վը, լա՜վ:
Ու Ագռավի վրա բարկացած Աղվեսը պոչը քաշեց,
հեռացավ: Գնաց մի դաշտում սուտմեռուկի տվավ, վեր 130
ընկավ, իբրև թե սատկել է: Ագռավն էլ կարծեց՝ իրավ
սատկել է, թռավ եկավ վրեն իջավ, որ աչքերը հանի:
Աղվեսը՝ հա՛փ, հանկարծ բռնեց:
— Ղա՜-ղա՜, ղա՜-ղա՜,
Աղվես աղա… 130
— Ա՛յ դու կռավան չարալեզու,
Ո՜նց թե Կըկվին ասել ես դու,
Թե ես կացին չունեմ սըրած…
Կացին չունե՜մ… դե՜ հիմի կա՛ց…
— Վա՜յ, քեզ մեղա, 140
Աղվես աղա,
Ես եմ ասել, չեմ ուրանամ,
Ինձ քըրքըրի, ինձ կեր հում-հում,
Տո՛ւր ինչ պատիժ սիրտըդ կուզի,
Բայց մի վերջին խոսքըս լըսի: 145
Ես էն սարում, հենց դեմ ու դեմ,
Էնպես մի թանկ պահուստ ունեմ,
Որ չես գըտնի դու քո օրում
Ոչ մի թառում կամ անտառում:
Ընչի՞ համար էն ահագին 150
Գանձը կորչի հողի տակին:
Արի գընանք, հանեմ տամ քեզ,
Էնքան ուտե՜ս, էնքան ուտե՜ս…
Թե չըլինի ու սուտ դուրս գամ,
Ես հո էստեղ միշտ կամ ու կամ… 155
— Գնա՛նք, ասավ Աղվեսը: Թե կըլինի, շատ լավ,
թե չի լինի, էլի քեզ կուտեմ:
Գնացին:
Վերևից թռչելիս Ագռավը նկատել էր, որ մի թփում