Jump to content

Էջ:Թումանյանի ԵԼԺ հ2.djvu/167

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը հաստատված է

Վերի թաղից, ներքի թաղից,
Ճամփի վըրից, գործի տեղից,
        Ճիչով, լալով,
        Հարայ տալով,—
55 Էլ հերն ու մեր.
        Քիր ու ախպեր,
        Կին, երեխեք,
        Ընկեր տըղեք,
        Զոքանչ, աներ,
60 Քավոր, սանհեր,
        Քեռի, փեսա…
Ինչ իմանաս էլ՝ ո՛վ է սա,
Գալիս են ու անվերջ գալիս,
Ով գալիս է՝ տուր թե տալիս.
65 — Տո՛, կոպիտ արջ, տո՛, վայրենի,
Էս տեսակ էլ բա՞ն կըլինի.
Դու առուտուր եկար անես,
Թե՞ իր շեմքում մարդ ըսպանես…

Մին ասում են՝ տասը զարկում,
70 Աղցան անում, մեջտեղ ձըգում,
Իր շան կողքին երկար ու մեկ։
— Դե՛, ձեր մեռելն եկեք տարեք։
Ու էստեղից բոթը գընում,
Գընում մոտիկ գյուղն է հասնում.
75 — Հե՜յ, օգնեցե՜ք,
        Մեռած հո չեք,
Ըսպանեցին մեր գյուղացուն…

Ինչպես շընաճանճի մի բուն
        Քանդես, թողնես,
80 Էն ճանճի պես
Ամբողջ գյուղով օրդու կապում,
«Բու՛հ» են անում, դուրս են թափում
Ամեն մինը առած մի բան.

161

11-1398