85
Որը ձեռին մի հրացան,
Որը եղան, ցաքատ կամ սուր,
Որը թի, բահ, որը շամփուր,
Որը կացնով, որը փետով,
Որը ձիով, որը ոտով,
Որն անգըտակ, որը բոբիկ — 90
Դեպի դուշման գյուղը մոտիկ։
— Տո՛, էսպես էլ անիրավ գյո՜ւղ.
Ոչ խիղճ ունեն, ոչ ահ-երկյուղ.
Մարդ գընում է առուտուրի,
Հավաքվում են՝ քաշում սըրի։ 95
Թո՜ւ ձեր գեղին, միջի մարդին,
Ձեր նամուսին, ձեր ադաթին…
Գընա՜նք, զարկե՜նք,
Ջարդե՜նք, կրակե՜նք…
— Հա՜յ, հո՜ւյ, հառա՜ջ, դե՜ ձեզ տեսնե՜մ…
100
Ու դուրս եկան իրարու դեմ,
Հա՛ զարկեցին ու զարկեցին,
Կոտորեցին, կըրակեցին,
Ինչքան ավել կոտորեցին,
Էնքան ավել կատաղեցին, 105
Ջարդեցին իրար,
Ջընջեցին իրար,
Կորան, գընացին
Գետնին հավասար։
Դու մի՛ ասիլ, մեկը մեկից 110
Էսքան մոտիկ, սահմանակից
Էս գյուղերը հարկ են տալի
Ամեն մինը մի արքայի։
Մի տերության թագավորը,
Երբ լսում է էս բոլորը, 115
Արձակում է հըրովարտակ
Ժողովըրդին իր հըպատակ.