Jump to content

Էջ:Թումանյանի ԵԼԺ հ2.djvu/174

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը հաստատված է
1913



ԱՂՋԿԱ ՍԻՐՏԸ
(Արևելյան ավանդություն)


Հին արևելքում, մի հին քաղաքում
Ժուկով մի ջահել աղջիկ էր ծաղկում։
Հարուստ էր հերը զալում սիրունի,
Անհուն գանձի տեր ու շատ անվանի։
5 Բայց սիրո համար խեղճ ու շեն չըկան.
Մի աղքատ տըղա սիրեց աղջըկան,
Աղջիկն էլ նըրան սիրեց կաթոգին,
Եվ ուզում էին լինեն մարդ ու կին.
       — Կա թե չըկա,
10 Նա է, որ նա…

— ՉԷ՛, որ չէ՛, կանչեց ծընողը փարթամ,
Իմ աղջիկն, ասավ, սև հողին կըտամ
Ու մերկ աղքատին աղջիկ չեմ տալ ես։
Ասավ ու կանգնեց էն լեռ քարի պես։
15 Բայց սիրո համար քար ու սար չըկան.
Սիրում էր գըժված տըղեն աղջըկան,
Աղջիկն էլ նըրան սիրում կաթոգին,

168