Jump to content

Էջ:Թումանյանի ԵԼԺ հ2.djvu/182

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը հաստատված է



1916



ՄՈԾԱԿՆ ՈՒ ՄՐՋՅՈՒՆԸ

Գիժ Մոծակի պարի ժամին
Զարկեց հանկարծ աշնան քամին,
Ուժը խըլեց, ուշքը տարավ։
Գիժը մին էլ մըտիկ արավ,
5 Որ էն արև
Աշխարհքն արդեն պատած ողջ սև,
Լացով, թացով սուգ է անում,
Դողում, պաղում ու դալկանում…
Շուտիկ, շուշտիկ իրեն կինն էլ
10 Սուսիկ-փուսիկ կողքից կորել,
Ով գիտի՝ ինչ ծակ էր գըտել,
Մինչև գարուն մեջը մըտել։
Սոված, սառած
Ու սալարած
15 Վեր թըռավ՝ վար, դես ընկավ, դեն,
Ժիր Մըրջյունի տաքուկ ու շեն
Բունը հիշեց, եկավ գընաց,
Դըռան առջև տըխուր տըզզաց.
                  — Բա՛ց արեք, բա՛ց…
20 Էս տարաժամ թըշվառ ձենից

176