Jump to content

Էջ:Թումանյանի ԵԼԺ հ2.djvu/184

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը հաստատված է

Էլ ի՞նչ ասեմ, ողջը մի-մի
Էն ի՞նչ լեզու կարա պատմի
                    Կամ ի՞նչ բերան,
Չըտեսնըվա՜ծ, հըրաշք մի բան…
60 Հիմի էսպես՝ սոված, մենակ,
Մընացել եմ պատերի տակ,
Տեղ չի ունեմ, կեր չի ճարվում,
Ես էլ եմ հո շատ մըճըրվում.
Բայց ի՞նչ անեմ, ո՞ւր գընամ էլ,
65 Երեսս էլի ձեզ եմ արել։
Աստծու սիրուն, մի՛ խընայեք,
Էս մի ձըմեռ շահեք, պահեք,
Մինչև նորից գարուն բացվի,
Աշխարհքն էլ ետ բարով լըցվի։
70 — Դե լա՛վ, դու կաց, ներս գընամ ես,
Տեսնենք ներսից ինչ կասեն քեզ։
Ասավ պահնորդն ու մեջեմեջ
Կոկ սենյակներն անցավ անվերջ,
Մինչև հասավ ներսի տունը,
75 Ուր ապրում էր մեծ Մըրջյունը՝
Առատ կյանքով,
Իր համայնքով։
Գընաց իրենց լեզվով հայտնեց,
Մըրջյունը լուռ լըսեց, մըթնեց,
80 Ու ետ դարձավ էսպես ասավ.
— Գիժ Մոծակի համա՞ր եմ ես
Ողջ ամառը արևակեզ՝
Էնքան ջանքով
Ու տանջանքով
Տուն տեղ դըրել, ճամփա հարթել,
85 Ամբար շինել, պաշար կիտել,
Որ ամառը ծույլ պըտըտի,
Ձմեռը գա նըստի ուտի՞…

178