Jump to content

Էջ:Թումանյանի ԵԼԺ հ2.djvu/192

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը հաստատված է
1890-ական թվականներ




ՉԱՐՈՒԹՑԱՆ ՍԿԻԶԲԸ

Երբոր աշխարհքն ստեղծեց աստված՝
Ու լիացրեց, բարով լցրեց,
Պետք է սրան մի տեր, ասաց,
Ինձ պես հզոր, մաքուր ու մեծ։
5 Գնա, ասաց հրեշտակին.
Ցուրտ հյուսիսի, տաք հարավի
Ելքից, մուտքից վառ արևի,
Հող բեր խառնենք,
Բարեխառնենք
10 Մաքուր, անբիծ ու մեզ նման
Մի արարած ստեղծենք բանական…

Ու սլացավ անմեռ ոգին
Դեպի ծայրերն աշխարհքի։

Եվ աշխարհքի չորեք կողմից,
15 Չորեք կողմի մաքուր հողից
Առավ, իր փեշն ածավ
Ու ետ դեպ աստված վերադարձավ։
Ճամփին հանկարծ սև սատանան

186