Jump to content

Էջ:Թումանյանի ԵԼԺ հ2.djvu/193

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը հաստատված է

Դեմը ելավ — կանչեց նրան,
20 — Ի՞նչ ես տանում։ — Հող է, ասաց,
— Ո՞վ է ուզել,— Իմ տերն՝ աստված.
— Հապա տեսնեմ — խոսեց կրկին։
Փեշը բացավ անմեղ ոգին
Ու չարն իսկույն մեջը թքեց,
25 Ու քրքիջով անհետ չքվեց։
Ուշացել էր, էլ ժամանակ չըկար.
Չար սատանի թուքը միջին
Բերեց ոգին հողն արարչին,
Եվ այն հողից մեր տերն առավ
30 Կազմեց մարդուն
Եվ մաքուր, անարատ
Շնչեց նրան մաքուր,
Վսեմ հոգի, միտք ու խորհուրդ,
Բայց հակառակ նյութը չարի
35 Հենց այն օրից մնաց խառնուրդ.

187