Լացեց մուկիկն այս ասելով,
Ու գրկվեցին արտասվելով.
— Ով իմ մուկիկ, մեռե՞լ եմ ես,
Որ [թող անեմ] դու արտասվես… 25
Ահա
(Ու ճաշակեցին սիրո քաղցրությունը)։
Բայց մուկը ով, թռլոնը ով,
Որ իրար հետ ապրեն սիրով։
— Դե ե՛կ, թռլոնն ասավ յարին, 30
Թռչենք նստենք մոտիկ ծառին,
Անհոգ [տարփենք] ճյուղի վրա,
Վերից շողա կարմիր արև,
Սեր սոսափե ամեն տերև,
Ու մենք սիրենք, սիրենք անվերջ… 35
— Չէ՛, եկ մտնենք իմ բընի մեջ,
Մութն, առանձին գետնի ծոցում
Սեր վայելենք իմ փափկոցում.
— Չէ՜, ծըմակում,
— Չէ՜, իմ բընում, 40
Մեկը էսպես,
Մյուսը էնպես
Ծվծվացին,
Գվգվացին–
Այնինչ ժամերն անց են կենում, 45
Բայց [վեճը] դեռ չի վերջանում.
Հո չի լինիլ ընդմիշտ վիճել,
Պետք է մի կերպ վճռել,
Դու պետք է ինձ լսես, թռլոն
․ ․ ․ ․ ․ ․ ․ ․ ․ ․ ․ ․ 50
— Չէ, ասացիր ինձ սիրում ես,
Դու պետք է իմ կամքը անես,
— Ոչ, մի անխելք թռչուն ես դու,
— Դու ի՞նչ գիտես, խելք չունես դու.
— Վա՜յ, խելք չունեմ, ա՜խ, խաբեբա, 55
Այդպես չէիր խոսում հապա.