Jump to content

Էջ:Թումանյանի ԵԼԺ հ2.djvu/201

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը հաստատված է
1900-ական թվականներ



ԶԻ ԱՍՏՈՒԱԾ ԸՆԴ ՄԵԶ է…
(Ազգային ավանդություն)

Ահա եկել պաշարել են
Լեզգիները մեր Սևան,
Բայց չեն կարող կըղզին մըտնեն,
Կապտեն զարդերն Աստծո տան՝
5 Զի Աստուած ընդ մեզ է…
[Հանդի սոված գելերի պես
Վեր են թափել եզերքին,
Իսկ մենք խաղաղ, ահա էսպես
Երգում ենք մեր մեղեդին.]
10 Զի Աստուած ընդ մեզ է…
Կապուտակ, ժըպտուն ջըրերի միջից
Բարձրանում է վեր վանքը Սևանա.
Բարձըր ու խաղաղ էն լըճից
15 Խաչը վեր բըռնած՝ աղոթում է նա —
     «Շնորհեա մեզ, Տէ՛ր, ի գիշերի
     Զխաղաղութիւն քո զերկնային…»
     Ու խաղաղ է ծուփքը ջըրի,
     Զի Աստուած ընդ մեզ է…

195