Մի նոր մարդի որ պատահեն,
Բարև կըտան, բարև կառնեն,
Հետո կասեն՝
Ինչ որ կուզեն։ 420
Ի՜նչ բան է սա,
Որ ես տեսա…
Էսքան անկիրթ,
Կոպիտ ու բիրտ…
Արդյոք գիտե՞ս, 425
Թե ով եմ ես,
Ինչ ցեղից եմ,
Ինչ տեղից եմ,
Ուր եմ գընում,
Ինչ եմ անում… 430
— Գիտեմ, գիտեմ ինչ ցեխից ես,
Ցեխում հիմի թաղեմ մի քեզ,
Որ իմանաս, թե ոնց գիտեմ…
Հիշի՛ր, ինչ ես արել իմ դեմ.
Մըտիկ արա, արարքըդ տես, 435
Դու [անըզգամ, խաբլան] աղվես,
Որ ինչ պատիժ տամ քեզ հիմի,
Ինքդ էլ ասես՝ հորդ ողորմի.
Ոտքս կոտրած,
Պոչըս կըտրած, 440
. . . . . .
Աչքըս հանած…
— Այո՛, այո՛, աչքըդ հանած.
Դըրանից էլ դեմըդ կանգնած
Ով է, ով չի՝ չես ճանաչում, 445
Բերնիդ խոսքից չես ամաչում…
Ո՜նց թե Աղվես… ո՞վ է Աղվես…
Հընդու եկած բըժիշկ եմ ես.
Իմ արվեստի սիրուց հարբած՝
Ոտըս բոբիկ, գըլուխըս բաց 450
Երկրե երկիր ման եմ գալի,