Թե որտեղ կա անճար հիվանդ.
Կաղին առողջ ոտն եմ տալի,
Համրին լեզու, կուրին աչքը…
Ո՜վ չի լսել իմ հըրաշքը… 455
— Կաց… կարծես թե… մի օր… ես էլ…
Մի տեղ էդպես բան եմ լըսել…
Հընդո՜ւ… Հընդո՜ւ…
Հա՜, էն ես դու…
— Էս ամենը անփող, անվարձ, 460
Հոգուս խաթեր… և դու… հանկարծ…
Էդպես կոպիտ… սըտով… շառով…
Բավական էր… մընա՛ս բարով…
—Ո՛չ, կա՛ց, վարպետ, ի սեր աստծո,
Վերջին՝ դըժբախտ դեպքից հետո, 465
Երբ փըչացան աչքերս էսպես,
Լավ չեմ տեսնում առաջըս ես,
Դու բժիշկ ես, լավ կիմանաս,
Մեզ կըներես ու կըմնաս
Մեր հանդերում, որտեղ կուզես, 470
Առատ կապրես, համով կուտես
Կըկվի ձագեր, լոր, սագ ու բադ,
. . . . . . . . . . . .
Մենակ թե [ազատիր] ինձ էս ցավերից
Տուր լուս աչքըս, առույգ ոտըս, 475
Երկար պոչըս, փայլուն [բուրդըս].
Հոգուդ էլ է,
Օգուտ էլ է.
. . . . . . . . . . . .
. . . . . . . . . . . . 480
. . . . . . . . . . . .
. . . . . . . . . . . .
Որ բըժշկի համար չըկան
Էս աշխարհքում արքա, իշխան,
Ըստրուկ ու տեր, խենթ ու խելոք, 485
Ողջ հավասար հիվանդ են լոկ…