Jump to content

Էջ:Թումանյանի ԵԼԺ հ2.djvu/222

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը հաստատված է

[Հավը] Աքաղաղը — Ե՜ս… ե՜ս… ե՜ս…
(Չեն թողնում խոսի — սպանում են)
Մա՜հ ազատության թշնամիներին —
գիլի կուսակիցներին,
կեցցե՛ աղվեսը։
Աղվեսը — Ո՛չ, ասացեք՝ կեցցե՛ ազատությունը։
Զեներ — Կեցցե՛ ազատությունը։
Աղվեսը — Եվ կեցցե՛ գիտակցությունը։
Մի մասը — Կեցցե՛ գիտակցությունը։
Գելը հիմնվում էր ժողովրդի տգիտության վրա, առանց օրենքի, իրեն քմահաճույքով… Բայց այժմ գիտակցությունը…
Մյուս մասը — Էդ ո՞վ է…
Մի ուրիշը — Գիտակցությունն է, էլի… Մի՞թե դու չգիտես գիտակցությունը…
Աղվեսը — Բանը գելը հո չի,
Այլ գիլության կոպիտ կարգը,
Որ քանդում է մեր աշխարհքը,
Գիլությունը թե չէր եղել,
Գելն էլ երբեք չէր լինի գել…
Ոչխարը իշին — Էդ մինը ես չեմ հասկանում.
Էշը — Էստեղ ի՞նչ կա չըհասկանալու։
Աղվեսը — [Թող կորչի ]
Եթե կորչի էս մի գելը,
Դուրս պիտի գա էն մեկելը,
Թող [կորչի միանգամից] վերանա մեր սահմանից
Գիլությունը միանգամից.
(Աղմուկ — կորչի [գիլությունը])։
Մինը փիլիսոփայում է,
Թե ոչինչ չի դուրս գալ—
Իշխանության խնդիր է.
Հիմի էլ սա է ուզում տիրի։
Ինչ ուզում է թող ասի,
Ով ուզում է թող լըսի.
Սա [էլ] նրա պես,
Նա [էլ] սրա պես,

216