Երկուսն էլ մեկ՝
Աղվես թե գել.
Շունչ կենդանի,
Փուչ կենդանի
Ու կըտանեք—
Ուր կտանի…
Խոզին բռնել է տալիս։
Խոզը— Ես ի՞նչ եմ արել։
Աղվեսը — դու շատ ես կերել,
հիմի էլ քեզ պիտի ուտեն։
(Ճղղոցն է լսվում)։
Նապաստակը — ճագարին. [Գիտես] Երբ սա բերանը բաց արավ ճառ ասելու, ես նկատեցի, որ սա էլ սուր-սուր ատամներ ունի… որ… դու չտեսա՞ր…
[Մի ուրիշը] — Ես կարծում եմ…
Մի ուրիշը — Սո՜ւս, տըխմար, մյուս անգամ էլ չհամարձակվես կարծել։ Էդ էր մնացել, դու էլ կարծեիր…
— Ինչո՞ւ չեմ կարող ես կարծել… Ես կարող եմ սխալվել։ Էդ ուրիշ բան է… բայց կարող եմ կարծել… Մի՞թե այժմ կարծիքի ազատություն չի…
Ազատություն է, բայց ոչ քեզ համար… ազատություն է ամենքի համար… Եթե քեզ պես ամեն մեկն էլ իրեն զգա ազատ — ո՞ւր կհասնի…
(Հե՜յ, մի՛ աղմկեք էդտեղ—լռեցե՛ք, բանտարկեցե՛ք, և այլն)։
Գելը երևում է։
Աղվեսր ցույց տալով դեպի նրան — բորբոքվում է ամեն կատաղությամբ։ Հարձակվում են, փչացնում և աղվեսին հրատ < . . . >
Այժմ մենք պիտի կազմակերպվենք և կազմակերպենք մեր նոր պետությունը։
— Կեցցե՜…
Մենք ամեն կողմից շրջապատված ենք թշնամիներով, պետք է մեզ ապահովենք թե արտաքին, թե ներքին թշնամիներից…
Էջ:Թումանյանի ԵԼԺ հ2.djvu/223
Արտաքին տեսք
Այս էջը հաստատված է
217