Երբ ասում է մաքրենք, [մինը] չախկալը սկսում է նշան դնել բոլոր [չախկալների] բորենիների վրա։ — Ի՞նչ ես անում… — Սրանց բոլորին պիտի մաքրել։ ([չախկալներից] Բորենիներից որը սարսափած փախչում է, որը ոտի տակ ընկնում, փչանում)։ Աղվեսի ճառի ժամանակ կկուն միշտ հրճվանքի մեջ է և անհանգիստ. իբրև նրա հեռու և անդադար կանչում է —
Կուկու, կուկու,
Բոլոր կըկուներ,
Բոլոր նըկուներ,
Եկեք միանանք
Ապրենք, լիանանք,
Դարը մերն ա,
Սարը մերն ա,
Տարա-րի՜-րա՜,
Տարա-րի՜-րա՜,
Ի՜նչ լավ դար ա,
Ի՜նչ լավ սար ա։
(Ու կտցահարում է կողքին կուչ եկած կատվի գլուխը)։ Կատուն.— Քեզ ի՞նչ եմ արել։ Կըկուն. — Ամառը սրահի շվաքում, ձմեռը թոնրատան տաքում, ամառը հով կոճի տակին, ձմեռը տաք թոնրի կողքին…