(Կատուն զգում է, որ վտանգված է—սարսափած խեթ-խեթ նայում է, հեռանում)։
Կարգադրում է վտանգի դեմ կռվելու… հանձնում XX-ին опрос… ամենքին, որ շարժվում են, մանրամասն քննեն.
— Ինչու ընկնենք էլ պատեպատ.
ունեցել է տակետակ
ինչ էր մտածում նա մեր մասին —
ո՞ւր է գնացել և ինչո՞ւ,
թե չի գնացել—ինչո՞ւ…
Գնացել է—ինչո՞ւ,
Մնացել է—ինչո՞ւ…
Բոլոր ջահել տիկինների և օրիորդների համար էլ, որոնց նյարդերը թույլ են, սանատորիա է շինում իրեն բնի մոտ.., որ ունենան հանգիստ, սնունդ, մաքուր օդ։
Զանազան կողմերից, ամբոխի միջից լսվում են ջահել տիկնանց և օրիորդների ձեներ—Ա՜խ, նյարդերըս… ա՜խ, էլ տանել չեմ կարող…
Սեփականությունը սուրբ է։
II
(Կառավարությունն իրեն անցնելուց հետո)
— Իմ ընկերներ
Բուսակերներ,
Մսակերներ,
Երկնաճեմ հավքեր և այլն։
Շնորհակալ եմ ձեր ցույց տված պատվի [հավատի] և վստահության համար (մերժում է)։
Ես ստիպված եմ ընդունելու էդ ծանրությունը, որ դնում եք իմ թույլ ուսերին։ Ամբոխը.—Այո՛, և դուք պիտի ընդունեք, ինքներդ էիք ասում, որ ոչ ոք իրավունք չունի հրաժարվելու։