Jump to content

Էջ:Թումանյանի ԵԼԺ հ2.djvu/248

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը հաստատված է

— Ասա՛ ինձ, գուշա՛կ, ծերդ անմահների,
Կյանքիս մեջ ինձ հետ ի՞նչ է լինելու,
15 Եվ, ի խընդություն չար ոսոխների,
Շուտո՞վ եմ արդյոք շիրիմ իջնելու։
Բաց մեկնիր բոլորն, ինձնից չըքաշվես,
Վարձըդ՝ քու սիրած ձին կըտամ ես քեզ։

— Չեն վախում գետերն երկրի մեծերից,
20 Եվ պետք չի նըրանց պարգևն իշխանի,
Նըրանց իմաստուն լեզուն՝ վերևից
Ազդված՝ խոսում է կամքը երկընքի.—
Անհայտ են գալոց տարիքն ու մըթին,
Բայց կարդում եմ գիրդ ես քու ճակատին։

25 Դե՛ միտքըդ պահիր իմ խոսքն այսօրից։
Փառքն է կյանքի մեջ խընդում հերոսին.
Հաղթության փառքով հըռչակված ես դու,
Վահանդ՝ Բյուզանդիո բարձր դարբասին։
Հընազանդ են քեզ և՛ ցամաք, և՛ ծով,
30 Նայում է ոսոխդ բախտիդ նախանձով։

Ե՛վ կապույտ ծովի հեղհեղուկ ալիք,
Ահեղ փոթորկի ժամին կատաղի,
Ե՛վ նետ, և՛ պարսետ, և՛ նենգող դաշույն,
Խընայում են միշտ կյանքը հաղթողի։
35 Վերք չես առնիլ դու քո կուռ զըրահում,
Հըզորին անտես ոգի է պահում։

Ոչ մի վըտանգից չի վախում քու ձին,
Տիրոջ կամքը միշտ հասկանում է դա.
Մերթ կանգնում է հեզ՝ նետերի տակին,
40 Մերթ թըռչում ռազմի դաշտերի վըրա.
Ե՛վ ցուրտ, և՛ կըռիվ ոչինչ են դըրան,
Բայց… դա կըլինի պատճառ քու մահվան։

242