Jump to content

Էջ:Թումանյանի ԵԼԺ հ2.djvu/249

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը հաստատված է



Օլեգը խնդաց. և սակայն մըթնեց,
Մըռայլեց հանկարծ չարագույժ մըտքից.
45 Լուռ ու մըտախոհ՝ թամբիցը բըռնեց,
Ներքև է իջնում սիրած նըժույգից,
Ու վերջին անգամ իր հին ընկերին
Փայփայում, շոյում, փարում է վըզին։

— Դե՛հ, մընաս բարյավ, վաղեմի ընկեր.
50 Ժամանակն եկավ մեր բաժանվելու.
Հանգիստ կաց հիմա, էլ ոտըս բընավ
Քու ասպանդակի մեջ չեմ դընելու։
Դե՛հ, գընա՛, բայց միշտ հիշիր Օլեգին։
Է՜յ, մանկլավիկնե՛ր, հեռու տարեք ձին։

55 — Ծածկեցե՛ք սըրան թավարծի գորգով,
Սանձիցը բըռնած մարգերըս տարե՛ք,
Լողացրե՛ք, պահեք ընտրած հատիկով,
Աղբյուրի վըճիտ ջըրով ջըրեցեք։
Եվ մանկլավիկներն իսկույն ձին տարան,
60 Մի ուրիշ նոր ձի մոտ բերին նըրան։

Ցընծում է խմբով անմահ Օլեգը
Զըվարթ ձայներով լիք բաժակների.
Ճերմակ է նըրանց գըլխի ալիքը,
Ինչպես վաղորդյան ձյունը լեռների…
65 Հիշում են նըրանք օրերն անցկացրած,
Եվ կըռիվները միասին վարած։

— Բայց իմ ընկե՛րը, գոչեց Օլեգը.
Ո՞ւր է, ինձ ասեք, սիգապանծ իմ ձին.
Առո՞ղջ է արդյոք, այնպես սրընթաց,
70 Այնպես կըրակոտ, աշխույժ տակավին…
Եվ լըսում է, որ սեպ բըլրի վըրա
Մահու սև քընով վաղ է քնել նա։

243