Jump to content

Էջ:Թումանյանի ԵԼԺ հ2.djvu/250

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը հաստատված է



Խոնարհեց գըլուխն Օլեգը հըզոր,
Եվ միտք է անում.— Ի՞նչ եղավ հըման.
75 Սըտախոս կախա՛րդ, անխե՛լք ալևոր,
Թե չէի լսել ես քու սըտության,
Կարեի մինչ օրս իմ ձին ես հեծնել։
Եվ ձիու ոսկերքն ուզում է տեսնել։

Գընում է Օլեգն ահա պալատից,
80 Նըրա հետ Իգորն և հյուրերը հին.
Տեսնում են ձիու ոսկերքը թափված
Բըլուրի վըրա, Դընեպրի ափին։
Փոշին ծածկում է, անձրևն ողողում,
Ու սեզը վըրեն քամին օրորում։

85 Ոտն զգույշ դըրավ իշխանը գանգին
Ու կանչեց.— քընի՛ր, միայնակ ընկեր,
Քեզնից շատ ապրեց քու տերն ալևոր.
Թարմ շիրմիս վըրա դու չես մահաբեր
Տապարի տակին սեզը ներկելու,
90 Քու տաք արյունով աճյունս հարգելու…

— Ահա՜ թե ուր էր օրհասըս պահված.
Այս չոր ոսկո՜րն էր ինձ մահ սպառնում։
Այնինչ՝ անկենդան գանգիցը հանկարծ
Ֆըշշալով սողաց մի օձ չարաթույն,
95 Սև թոկի նըման փաթաթվեց ոտքին,
Իշխանն օձահար գոռաց ցավագին։

Փըրփրուն թասերը շըրջան են առնում
Օլեգի մահվան տըխուր հարկինքին,
Իգորն ու Օլգան բըլուրի վըրա,
100 Նըստած է խումբը Դընեպրի ափին —
Հիշում են քաջերն օրերն անցկացրած
Եվ կռիվները միասին վարած։

244