Jump to content

Էջ:Թումանյանի ԵԼԺ հ2.djvu/253

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը հաստատված է

50 — Ա՜յ, ներս ու քեզ չոռ ու ցավ.
Ի՞նչ ես շըրջում Կայենի պես,
Ո՞ր սատանեն քեզ բերավ։
Ի՞նչ անեմ քեզ, ասա՛, հիմի.
Տեղըս նեղ է, տունը մութ։
55 Ու ծույլ ձեռքով, տըրտընջալով՝
Բաց է անում լուսամուտ։

Ցոլում է լույսն ամպի տակից.
Ահա կանգնած… մի մերկ մարդ.
Ջուր է հոսում նրա միրքից,
60 Բաց են աչքերն ու անթարթ։
Կախ են ընկած բազուկները,
Ողջ կարկամած սոսկալի,
Ուռած մարմնին քառչանգները
Կըպած՝ սևին են տալի…

65 Ահից մարեց՝ ճանաչելով
Իր մերկ հյուրին նա հանկարծ
Փեղկը խփեց ու դողալով՝
— Ա՛յ դու ճաքես, քըրթմընջաց։
Ամբոխվեցին մըտքերը մութ.
Մինչև լույսը նա դողում,
70 Մինչև լույսը լուսամուտը
Բախում էին ու բախում…

Ամբոխն ահեղ զըրույց ունի,
Թե այս դեպքից գյուղացին
75 Ըսպասում է ամեն տարի
Միշտ նույն օրը խեղդվածին։
Խառնվում է օրն առավոտից,
Գիշեր գալի բուք ու մութ,
Ու խեղդվածը ամբողջ գիշեր
80 Բախում դուռն ու լուսամուտ։

247