Jump to content

Էջ:Թումանյանի ԵԼԺ հ2.djvu/254

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը հաստատված է

Ա․ ՄԻՑԿԵՎԻՉ

ԱՔԵՐՄԱՆԻ ԴԱՇՏԵՐՈՒՄ

Լողում եմ գարնան դալարի ծովում։
Մըթնում է օրը… ոչ ձայն, ոչ շըշուկ։
Ես լսում եմ օձն ինչպես է սողում,
Թիթեռը խոտում շարժվում կամացուկ…
5 Այնպե՜ս հանգիստ է, կարող էի ես
Լըսել ըղձալի կանչը Լիտվայից…
Բայց… հառա՜ջ… այնտեղ հանգիստ է
նույնպես…
Ձայն չէ տալիս ինձ ոչ ոք այնտեղից…

248