Jump to content

Էջ:Թումանյանի ԵԼԺ հ2.djvu/264

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը հաստատված է



1906



Մ. ԳՈՐԿԻ

ՎԱԼԱԽԱԿԱՆ ԼԵԳԵՆԴ

Դունայի ափին ապրում էր Փերին։
Հաճախ գետի մեջ լողանում էր նա։
Մի օր էլ անփույթ, անզգույշ Փերին
Ընկավ ձկնորսի ուռկանը ահա։
5 Սաստիկ վախեցան ձկնորսները խեղճ…
Նրանց հետ էր բայց Մարկո պատանին,
Գեղեցիկ Փերուն սեղմեց գըրկի մեջ,
Ու համբուրում էր, գըգվում սիրունին։
Փերին, մի ճըկուն ոստիկի նըման,
10 Խայտում էր գըրկում, ոլորվում, խաղում,
Մըտիկ էր տալի տըղի աչքերին
Ու մըտքի միջին բարակ ծիծաղում…
Փայփայեց Փերին տըղին ամբողջ օր,
Բայց հենց գիշերը հասավ մըթագին,

258