Jump to content

Էջ:Թումանյանի ԵԼԺ հ2.djvu/266

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը հաստատված է



1907



Ի. ՃԱՎՃԱՎԱՁԵ

ԷԼԵԳԻԱ

Լուսինն աղոտ լույս է փըռում
Իմ աշխարհին մայրենի,
Կուչ է գընում կապույտ հեռվում
Ճերմակ շարքը լեռների։

5 Ձեն չի գալիս ոչ մի կողմից,
Վրաստանը մութն ու լուռ.
Վըրացին է հաղթված քընից,
Տընքում տանջված ու տխուր։

Մենակ եմ ես։ Քընած է նա,
10 Քընած շուրջըս ու հեռու…
Ա՜խ, աստված իմ, քընա՜ծ, քընա՜ծ,
Ե՞րբ է արդյոք զարթնելու…

260