Jump to content

Էջ:Թումանյանի ԵԼԺ հ2.djvu/269

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը հաստատված է



1908



Ֆ. ՇԻԼԼԵՐ

ՀՈՎՎԻ ՀՐԱԺԵՇՏԸ

Մնաք բարով, դո՛ւք, արոտնե՛ր սիրուն,
Ամառն անց կացավ, հոտն իջնում է տուն։

Մենք ետ կըգանք ձեզ նորեկ գարունքին,
Երբ զարթնեն ուրախ երգերը կըրկին,
5 Երբ որ սարերը զուգվեն կանաչով,
Երբ որ ջըրերը վազեն կարկաչով։

Մնաք բարով, դո՛ւք, արոտնե՛ր սիրուն,
Ամառն անց կացավ, հոտն իջնում է տուն։

263