Jump to content

Էջ:Թումանյանի ԵԼԺ հ2.djvu/270

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը հաստատված է
1909



Ա. ՊՈՒՇԿԻՆ

ՁՄԵՌՎԱ ԻՐԻԿՈՒՆԸ

Հողմը մեգով երկինքն առնում,
Գալարում է բուքը ձյան,
Մին՝ մանկան պես լաց է լինում,
Մին՝ ոռնում է զերթ գազան.
5 Մին՝ վայրենի սուլում պես-պես,
Աղմըկում է տանիքում,
Մին՝ ուշացած ճամփորդ, ասես,
Լուսամուտն է նա թակում։

Մեր խըրճիթը աղքատ ու հին,
10 Ե՛վ մըթին է, և՛ տըխուր.
— Ի՞նչ ես նըստել պատի տակին,
Իմ պառավըս, էդպես լուռ։
Հոգնե՞լ ես դու փոթորիկի
Ոռնոցներից խելագար,

264