Jump to content

Էջ:Թումանյանի ԵԼԺ հ2.djvu/271

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը հաստատված է

15 Թե՞ նիրհում ես քո իլիկի
Բըզզոցի տակ միալար։

Արի խըմենք, բարի ընկեր
Իմ սև, ջահել օրերի,
Խըմենք դարդից, բաժակըդ բե՛ր,
20 Սիրտներըս բաց կըլինի։
Երգի՛ր, ո՞նց էր ապրում խաղաղ
Հավքը ծովի էն ափին,
Երգի՛ր, ո՞նց էր աղջիկը վաղ
Ջուրը գնում մինչ արփին։

25 Հողմը մեգով երկինքն առնում,
Գալարում է բուքը ձյան,
Մին՝ մանկան պես լաց է լինում,
Մին՝ ոռնում է զերթ գազան։
— Արի խմենք, բարի ընկեր
30 Իմ սև՜, ջահել օրերի,
Խըմենք դարդից, բաժակըդ բեր,
Սիրտներըս բաց կըլինի։

265