Jump to content

Էջ:Թումանյանի ԵԼԺ հ2.djvu/304

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը հաստատված է



ԱՇՈՒՆ

Դեղնած դաշտերին
Իջել է աշուն,
Անտառը կրկին
Ներկել է նախշուն։
5 Պաղ-պաղ մեգի հետ
Փչում է քամին,
Քշում է տանում
Տերևը դեղին։
Տըխուր հանդերից
10 Մարդ ու անասուն
Քաշվում են կամաց
Իրենց տունն ու բուն։

298