Jump to content

Էջ:Թումանյանի ԵԼԺ հ2.djvu/305

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը հաստատված է



ԱՄԵՆԻՑ ԼԱՎ ՏՈՒՆԸ

Էնտեղ, ուր հովը խաղում է ազատ
Ու ջուրն աղմըկում, անվերջ փըրփըրում,
Էնտեղ իր բարի, իր սիրող մոր հետ
Մի շատ անհանգիստ տղա էր ապրում,
5 Մի գորշ խըրճիթում,
              Մի հին խըրճիթում,
              Գետի եզերքին,
              Ծառերի տակին։

Մի օր էլ եկավ անհանգիստ տըղան,
10 Կանգնեց իր բարի, իր սիրող մոր դեմ.
«Մայրիկ, էստեղից պետք է հեռանամ.
Միակ ձանձրալի տեղը, որ գիտեմ,
              Էս գորշ խըրճիթն է,
              Էս հին խըրճիթն է,
15 Գետի եզերքին,
              Ծառերի տակին։

Թո՛ղ գընամ շըրջեմ աշխարհից աշխարհ,
Ճամփորդեմ լավ-լավ տըներ տեսնելու,
Ամենից լավը ընտրեմ մեզ համար,
20 Գամ քեզ էլ առնեմ ու փախչենք հեռու
              Էս գորշ խըրճիթից,
              Էս հին խըրճիթից,

299