Jump to content

Էջ:Թումանյանի ԵԼԺ հ2.djvu/306

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը հաստատված է



              Գետի եզերքին,
              Ծառերի տակին»։

25 Ու գնաց, երկար թափառեց տըղան,
Մեծ ու հոյակապ շատ տըներ տեսավ,
Բայց միշտ, ամեն տեղ պակաս Էր մի բան…
Ու հառաչելով ետ վերադարձավ
              Էն գորշ խըրճիթը,
30 Էն հին խըրճիթը,
              Գետի եզերքին,
              Ծառերի տակին։

«Գըտա՞ր, զավա՛կըս», հարցըրեց մայրը,
Ուրախ, նայելով իր տըղի վըրա։
35 «Ման եկա, մայրի՛կ, աշխարհից աշխարհ,
Ամենից սիրուն, լավ տունը, որ կա,
              Էս գորշ խըրճիթն է,
              Էս հին խըրճիթն Է,
              Գետի եզերքին,
40 Ծառերի տակին»։

300