Jump to content

Էջ:Թումանյանի ԵԼԺ հ2.djvu/316

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը հաստատված է
1890-ական թվականներ


ԲԱՅՐՈՆ

ՄՆԱՍ ԲԱՐՅԱՎ

Մնաս բարյավ, և թե կուզես՝
Դե հավիտյան մնաս բարյավ․
Որքան լինիս դու անիրավ
Վեր չի կենալ սիրտս քո դեմ։

5 Օ՜, թե կուրծքս ես բանայի,
Ուր գլուխդ դրել ես դու՝
Այժմ արդեն անդառնալի
Կորած քնով՝ հանգել ես դու—

Նորա ներքև կարենայիր
10 Գաղտնի մտքերըս որոշել,
Այն ժամանակ կիմանայիր,
Որ շատ խիստ ես դու ինձ պատժել։

310