Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Աշխարհքն, այո՛, գովում է քեզ,
Ծափ է հարում քո արարքին,
15
Բայց այդ գովքը պարսավ է քեզ
[Բայց այդ] ծաղր է իմ տանջանքին։
Իմ մեղքն, [իրավ], ինձ խորտակեց,
Սակայն մի՞թե այլ զենք չըկար.
Եվ այն ձեռքը, որ ինձ գըգվեց,
20
Նա պետք է այս հարվածը տար։
Ոհ, մի՛ խաբվիր ունայն հուսով—
Կըթարշամի սերը կամաց,
Բայց դժվար է կամքի ուժով
Սիրտը սրտից պոկել հանկարծ։
25
Քո սիրտն [այնպես] զարկում է դեռ,
Իմն էլ թեև [միշտ] ցավատանջ,
Խոր կեղեքված ու կարեվեր—
Դողում է դեռ ինչպես առաջ…
Էս խոսքերը վիշտ են ամբողջ
30
Մեծ, քան վիշտը սգավորի,
Մենք երկուսս էլ կենդան ու ողջ
Ու ապրում ենք— ինչպես այրի։
Արդյոք երբ դու ուզես հրճվել
Թոթովանքով մեր աղջըկա,
35
Կըսովորցնե՞ս «հայրիկ» կանչել,
Երբ նրա մոտ հայրիկ չըկա։
Կամ նա երբ որ քեզ համբուրի,
Փարի քնքուշ թաթիկներով—
Պիտի հիշե՞ս— ով էր գերի
40
Ու երջանիկ լոկ քո սիրով։
|
|
311