Jump to content

Էջ:Թումանյանի ԵԼԺ հ2.djvu/326

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը հաստատված է
1910-ական թվականներ
ՀՆԴԿԱԿԱՆ ՎԵԴԱՆԵՐԻՑ

Գոյությունն ու անգոյությունն էն ժամանակ չըկային,
Ու չըկային էն ժամանակ ոչ երկինքը և ոչ օդ։
Ի՞նչ էր շրջում, ո՞ւր էր շրջում, և կամ ընչի՞ հովանու տակ,
Կամ կա՞ր արդյոք էս ջըրերի սև անդունդքը անհատակ։

5 Անմահություն չըկար այնժամ և ոչ մահ,
Եվ ոչ խտիր օրի մեջ ու գիշերվա.
Ինքը միայն էն էր շընչում առանց հողմ,
Եվ ուրիշ կյանք էն ժամանակ էլ չըկար։

Իսկզբանե մութը ծածկված էր մութով,
10 Եվ աշխարհքը ողջ մի վիհ էր խավարչտին
Բայց, начало, որ ծածկված էր մութի տակ,
Ջերմի ուժից ծնունդ առավ նախ մենակ։

Իսկզբանե սկիզբըն էր նա սիրու,
Իսկզբանե սերմըն էր նա հոգու,
15 Ու փնտրելով բանականությունը, պոետները
Գոյության ու անգոյության կապը գտան սրտի մեջ։

320