Ու ամեն կողմ տարածվում է շողը նրանց մտքի․
Ու փայլում է վերև ներքև ճառագայթը բանական…
Նրանք եղան և ստեղծող, և մեծ եղան և հարուստ, 20
Նրանց կամքը երկրի վրա, նրանց ուժը ի վերուստ։
Ո՞վ գիտի էդ կամ ո՞վ կասի մեզ հիմի,
Թե որտեղից ելավ կազմը աշխարհքի
Ու որտեղից հայտնվեցին աստվածները իրեն հետ։
Բայց ո՞վ կասի, էս աշխարհքում, թե ինչպես է ծագել էդ։
25
Ո՞րտեղից է ծագել արդյոք կազմը էս երկրի,
Ստեղծա՞ծ է բնությունը թե չէ.
Իր պահապանը գիտի միայն երկնքում,
Կամ, թերևս, նա ինքն անգամ չըգիտի։