Ծեր, անատամ փիլիսոփի բերնի պես Բացվել է դուռն ու պատմում է մեզ կարծես — Եկան-ելան, կգան-կելնեն, ու էսպես Միշտ նույն կյանքը նոր հոսանքով—դուրս ու ներս։