Jump to content

Էջ:Թումանյանի ԵԼԺ հ2.djvu/360

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը հաստատված է

Վերև նայիր կարդա մի տես
15 Ուր ես մտել, ինչ ես գոռում
Էդպես բաներ ես չեմ սիրում-
Որ գիշերով ուստա Կատուն
Կոտր էր ընկել, խանութ ու տուն
Դամ ու դազգահ ողջը ծախել
20 Ու, ո՜վ գիտի, ուր էր փախել։
Վա՛յ սակտես դու, ուստա Կատու,
Ծիծաղեցին խեղճ շան վրա
Հա՛, հա՛, հա՛, հա՛,
Վա՜յ խեղճ քուչի,
25 Բաց բաց կուճի,
Ուստեն կորավ,
Մորթին կերավ,
Էլի մընաց
Գլուխըդ բաց․
30 Հա՛, հա՛, հա՛, հա՛․


——————————
14 [Գնա վերև մըտի նայի տես]
15 Ուր ես մտել [ում ես հարցնում]
ունի նաև
13-16 [Կար եմ անում, աստված սիրեք
Հեռու կացեք, մի լուռ արեք․․․
ախպեր․․․ախար․․․ էստեղ էր նա․․․
Վերջը թշվառն ինչ իմանա]




20-րդ տողից հետո՝


ա
[Էս որ լսեց խալխի միջին]


բ
[Էս որ լսեց վա՜յ իմ մորթին]

[ապուշ] կտրեց [քեռի] մեր խեղճ [քուչին]

Մնաց սրա նրա երեսին նայելիս

Էլ չիմացավ թե ինչ ասի

Քիչ էր մնում լացն էր գալիս
22-26
[Ամեն կողմից] խեղչ[ի] վրա

[Ծիծաղ պրծավ] հա՛, հա՛, հա՛, հա՛
29-ից հետո՝
[Դե գնա հիմի]

Գանգատ արա],
30-ից հետո՝
[Վայ սատկես դու,

Ուստա Կատու]․