Jump to content

Էջ:Թումանյանի ԵԼԺ հ2.djvu/372

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը հաստատված է

Այն հրաշագեղ կինն երկնաբնակ
Ունի երկու հատ գեղեցիկ զավակ.
20 Եվ ահա կանչեց իր սիրուն զույգին,
Ձայն տվեց թե չէ՝ դուրս եկան կողքին։
Աղջիկ է մեծը, անունն՝ Արեգակ,
Նմանը չըկա երկնքում հրեշտակ.
Աչքերը կրակ, մազերը նույնպես
25 Հոնքերը կամար, աղեղ է կասես
Իսկ փոքրը՝ տղա, անունը՝ Լուսնյակ,
Շարմաղ ինչպես ձյուն, նրա պես սպիտակ
Ապա թե խոսեց մայրը լուսածին.—
«Գնացե՛ք, որդիք, Արեգակ, Լուսին,
30 Մեկդ գիշերը, մյուսդ ցերեկը,
Լուսավորեցեք խավար աշխարհքը»։
— Ցերեկն ես կերթամ, ասաց Լուսնյակը,
Լուսավորելու խավար աշխարհքը,
Եվ այնտեղ ինչ որ տեսնեմ, նկատեմ,
35 Կըգամ քեզ, մայրիկ, մեկ մեկ կըպատմեմ։
— Վա՜հ, չէ՜, ես պիտի գնամ ցերեկը,
Ասաց վրդովված սիրուն Արեգը.
Աղջիկը գիշերն ինչպե՞ս կշրջե,
Այդ բնավ նրան վայելուչ բան չէ։
40 —Լսի՛ր, իմ Լուսին, չէ՞ խելոք ես դուն,
Հորդորեց մայրը իր համառ որդուն,
Արեգն աղջիկ է, նա կըվախենա,
Դու քաջ տղա ես, գիշերը գնա։
Սակայն Լուսինը շատ էր համառել,
45 Սիրուն քրոջը չուզեց զիջանել.
Եվ այդ ժամանակ մայրը լուսածին
Բարկացած դարձավ համառ զավակին.
Հերիք է, տղաս, համառես այդպես
Գնա քո գործին, հեռացիր աչքես։
50 Ասաց Լուսնյակին և բարկանալով
Զարկեց մի ապտակ խմորոտ ձեռքով։
Խռովեց Լուսինն ու լացակումած