Ասում են՝ իբրև կապույտ երկնքում
Կա մի լուսեղեն ապարանք սիրուն
Այնտեղ եթերքում, ամպերի վրա
Ամուր, անսասան միշտ կանգնած է նա։ 5
Նրա դռներին չկա պահապան․
Ոչ մոտից անցնող, ոչ լսվում է ձայն
Եվ այդ դյութական ամրոցի միջին
Տաշտըն առաջին չոքած է մի կին, 10
Վերև են քաշած մինչ արմունկները․
Խմոր է հունցում և անուշ երգում,
Որ փափկահնչյուն լռին եթերքում
Անոսր այրերը թեթև տատանում։
Ահա համրընթաց, ձյունափայլ, ճերմակ 15
Ամպերը կտրած մեկմեկու քամակ
Ինչպես գնայուն լեռներ ահագին,
Ունկնդիր են այն քաղցրալուր երգին։